Ծառուկյանը իրականացրել է կառավարչական լիազորություններ, ինչը մանդատի հետ անթույլատրելի են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Ծառուկյան

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից տեղի է ունեցել «Հանրային ծառայության մասին» օրենքի կոնկրետ անհամատեղելիության պահանջ-պայմանի խախտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Անձը հանդես է եկել և իրականացրել է կառավարչական լիազորություններ իր բաժնեմասնակցությամբ կազմակերպություններում, որոնք ըստ էության, իր պատգամավորական մանդատի հետ անթույլատրելի են»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին՝ Գագիկ Ծառուկյանը չներկայանա ԱԺ խորհրդի նիստերին, ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ԱԺ խորհուրդը առանց նրա մասնակցության, կլսի հանձնաժողովի եզրակացությունը,  եւ կորոշի այն ուղարկվո՞ւմ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։

--00--ԱՀ