ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը:
Հանրային մուլտիպլեքսի սլոթի մրցույթներ են հայտարարվել սեպտեմբերի 22-ին:
Մրցույթին հայտ ներկայացրած 25 հաճախականությություններից 6-ը հանրապետական նշանակության է, մասնակցում 12 հեռուստաընկերություն:
Հաճախականությություններից 9 մայրաքաղաքային են, մասնակցում է 4 հեռուստաընկերություն:
Կա նաև 10 մարզային հաճախականություն, մրցույթին մասնակցում է 13 հեռուստաընկերություն:
Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ամենայն հավանականությամբ պայմանագիր կկնքվի նաև Ռուսաստանի հետ: Նախատեսվում է ռուսական կողմին տալ 1-2 սլոթ:
Մրցույթների արդյունքները պարզ կդառնան հունվարին:
--00—ԼՄ