Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում․ Պուտին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

պուտին

ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե ներկա պայմանավորվածություններն ավելի վաղ ձեռք բերվեին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

«Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում»,- հայտնեց Պուտինը։

Պուտինը վստահեցրել է, որ հոկտեմբերին Ալիևին համոզել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ պայմանով, որ փախստականները կվերադառնան Շուշի, բայց Հայաստանը դեմ է եղել:

ՌԴ նախագահը խոստովանել է, որ իր համար անհասկանալի է եղել, թե ինչու է Հայաստանը հրաժարվել թույլ տալ ադրբեջանցի խաղաղ փախստականների  վերադարձը Շուշի:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետը խորհրդարանում հայտարարեց, որ բանակցային բոլոր փաստաթղթերում Շուշիի հանձնման հարց է դրված եղել: Դրան հաջորդեց ՀՀ ԱԳՆ հերքումը: ԱԳՆ-ից հայտնեցին, որ Շուշիի հարց որևէ բանակցային փաստաթղթում չի եղել: