ԼՂ սրբավայրերի ու մշակութային օբյեկտների պաշտպանությունը ուշադրության կենտրոնում է. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Զախարովա

Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտների և սրբավայրերի պահպանության հարցը ԼՂ հակամարտության կողմերի հետ ՌԴ իշխանությունների աշխատանքի մասն է կազմում: Ինչպես հայտնում է eadaily-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է` այս հարցին հատուկ ուշադրություն է հատկացվում: 

«Այս հարցը առանձնահատուկ արդիականություն ունի, այն ԼՂ հակամարտության կողմերի հետ մեր շփումների օրակարգում է»,- ասել է նա:

--00--ԱԹ