Ցավալի է՝ Արցախից ՌԴ խաղաղապահների հեռանալով սրբավայրերը կփոխանցվեն նրանց, ում համար դրանք արժեք չեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Այսօր Երևանում բացվելու է Ղրիմից ժամանած լուսանկարիչ Ալեքսանդր Կադնիկովի ցուցահանդեսը։ Բայց դա չի խանգարում նրան հետևել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Տեղեկանալով, որ ՌԴ խաղաղապահները լքում են Արցախը և հանում են Դադիվանքի մոտի իրենց դիրքը, Ալեքսանդրը, մեղմ ասած, վրդովվեց. «Ցավալի է, որ Արցախից խաղաղապահների հեռանալով սրբավայրերը կանցնեն մարդկանց, ում համար դրանք արժեք չեն»,- «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասաց նա։

Ալեքսանդր Կադնիկովը կարծում է, որ անհրաժեշտ է հետևել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այդ ամենը առանցքային նշանակություն ունի։ «Երբ անտառում հրդեհ է, դու չես կարող հանգիստ նստել: Կրակը ձեզ էլ կհասնի, եթե նույնիսկ այն հեռու թվա»,- ասում է Կադնիկովը։

Կադնիկովի համար 2020-ին Հայաստանում և Արցախում տեղի ունեցածն անձնական ողբերգություն չէ, բայց ցավ է, քանի որ քրիստոնյա հայ ժողովրդի հետ մտավոր ամուր կապ կա․ «Ճիշտ է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունները հուզական առումով հայտնվեցին ուշադրության կենտրոնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ