Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

ճանապարհ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Ջաջուռի, Քեթիի, Ստեփանավանի, Վարդենյաց լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 --00—ՄՀ