Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի վերջին տուրի հայտացուցակը, որտեղ չկա Մխիթարյանի ազգանունը:

«Գայլերի» հայտացուցակում ընդգրկված են` Լոպես, Բերտի, Բուր, Կարսդորպ, Ժեզուս, Սմոլինգ, Ֆասիո, Կումբուլա, Պերես, Կալաֆիորի, Վիլար, Դիավարա, Բովե, Միլանեսե, Տրիպի, Պեդրո, Մայորալ, Պերես, Բամբա, Չիերվո:

«Ռոմա»-ն արդեն իսկ ապահովել է տեղը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում

--00--ԱՀ