ՉԼ և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել օգոստոսի վերջին

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

․

Ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումները կարող են կայանալ օգոստոսի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի, ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն անցկացնել օգոստոսի սկզբին, իսկ եզրափակիչը` ամսվա ավարտին` 29-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել օգոստոսի 26-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային: 

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեց մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ: