Եվրոպա լիգա. հայտնի է Ռոմայի մրցակիցը եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ռոմա

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Սևիլյան» ու «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղացին հիմնական ժամանակում: Վլահովիչի գոլին իսպանական թիմը պատասխանեց Սուսոյի գոլով: 

Առաջին խաղում նույնպես թիմերը փոխանակել էին մեկական գնդակ ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի 5-րդ րոպեին Լամելան առաջ մղեց «Սևիլյային»:

Այսպիսով, եզրափակիչում «Սևիլյան» կմրցի «Ռոմայի» հետ: Գրում է Armsport-ը։ 

Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում մայիսի 31-ին:

--00—ՍՊ