Վազգեն Մանուկյանը հաստատել է Կարեն Կարապետյանի հետ հանդիպման լուրը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Վազգեն Կարեն

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հաստատել է, որ հանդիպում է ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այս մասին նա ասել է Sputnik Армения-ի հետ զրույցում։

«Այո, այդպիսի հանդիպում եղել է։ Մենք պարբերաբար հանդիպում ենք, երբ Կարեն Կարապետյանը լինում է Հայաստանում։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Մանուկյանը։

Հիշեցնենք` «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ այս օրերին Մանուկյանին սատարում ՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը, իսկ Կարեն Կարապետյանն օրերս հանդիպել է նրա հետ եւ խոստացել, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո ամեն ինչով՝ կադրերով, ֆինանսով, գաղափարներով կաջակցի անկում ապրած տնտեսության վերականգնմանը:

 --00—ՄՀ