«Վարդան Այվազյանը ձերբակալվել է վարչապետի օծանելիքը գողանալու կասկածանքով»․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հասարակական

Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։ Այս մասին 24News-ին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

«Վարդան Այվազյանը ձերբակալվել է վարչապետի օծանելիքի ու ժամացույցի գողության կազմակերպման կասկածանքով։ Մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Նա չի ընդունում իրեն վերագրվածը», - ասել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նախկին նախարարի բնակարանում։

--0--ԿԿ