ՀՀ արտգործնախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը կղեկավարեն արտգործնախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

--00—ԼՄ