Ալիևն ԱՊՀ ղեկավարների նիստին պաշտպանել է Փաշինյանին, բա ոնց չպաշտպանի իր «ներդրումները»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

Ալիևն այսօր ԱՊՀ ղեկավարների նիստին բողոքում էր Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից ու բաց տեքստով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Բա մարդը փող է դրել, ոնց չպաշտպանի իր «ներդրումները»։

Այդ ամենին զուգահեռ նաեւ փնովում էր Հայաստանն, Արցախը ու հայ ժողովրդին։

Ալիեւի կարծիքով, փաստորեն, самый лучший из армян - это Никол Пашинян.

Օր առաջ շպրտել է պետք այդ թուրքի խամաճիկին»,-գրել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին հայտարարել էր, թե մտադիր չէ միջամտել ՀՀ ներքաղաքական վիճակին, բայց «ջախջախված բանակը ոչ թե Փաշինյանի բանակն է, այլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՝ ստեղծածը, քանի որ Փաշինյանը բանակ կառուցելու ժամանակ չի ունեցել»։

Նա ընդդիմությանը հորդորել է չխոչընդոտել եռակողմ հայտարարության ստորագրմանը։

--0--ԿԿ