«Ինձ կներեք». Լոռու մարզում տղամարդը երկտող է գրել ու տանը ատրճանակով ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Լոռու մարզում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 06:30-ի սահմանում, մարզի գյուղերից մեկում բնակիչ Ա. Շ.-ն տանը կրակոցի ձայն է լսել և մոտենալով կրակոցի ձայնի ուղղությամբ՝ հայտնաբերել է հոր՝ Մ. Շ.-ի դին, այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու քննչական բաժնի քննիչը: Ժամանել է նաև դատաբժիշկը, որը հայտնել է, որ Մ. Շ.-ն մահացել է աջ ականջի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ նախասրահում գտնվող վառարանի վրա հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ ինձ կներեք:

Քննիչի կողմից երկտողը, ինքնաշեն ատրճանակն ու մահացածի տղայի կողմից ոստիկաններին ներկայացրած 9 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները առգրավվել են: Նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

--00—ԼՄ