Պատգամավորի դիմումը` ռազմական բժիշկ Տոնոյանի նկատմամբ գործ հարուցելու մասին, մերժվել է

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Աղազարյան

Դատախազությունը մերժել է Հովիկ Աղազարյանի դիմումը՝ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Հարգելի քաղաքացիներ ձեզ եմ ներկայացնում Դատախազությանն ուղղված իմ դիմումի պատասխանը` Տարոն Տոնոյանի հայտարարության հետ կապված»,- գրել է նա:

--00--ԱԹ