Սոցծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ներառվել աջակցության ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է.

Պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, եթե հավաստագրված են։

Հավաստագրման համար կազմակերպությունը պետք է էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։

Ի դեպ, միևնույն հայտով կարելի է դիմել մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար․ դիմումը կհաստատվի կամ կմերժվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Առաջիկայում կներկայացվեն նախատեսված դրամաշնորհային մրցույթներն ու դրանց դիմելու ժամկետները։

Հավաստագրման համար դիմելու ընթացակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

--00—ԼՄ