Ստեփանակերտի ո՞ր հասցե է պետք այցելել սոցիալական հարցերով դիմումներ ներկայացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. փետրվարի 1-ից գերատեսչությանը վերաբերող հարցերի և դիմումներ ներկայացնելու համար այսուհետ անհրաժեշտ է այցելել Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գտնվող մասնաշենքի առաջին հարկում գործող դիմումների բաժին:

Մանրամասն հարցերի համար կարող եք զանգահարել 047 94 54 43 հեռախոսահամարով:

--00—ԼՄ