ՄԻՊ-ը առանձին պաշտոնյաներին, ընդդիմության աջակիցներին հորդորում է չհարկադրել գործադուլի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մարդու իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն:

Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի կողմից իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին»,-գրում է ՄԻՊ-ը:

--00—ԼՄ