Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

ճանապարհ

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 --00—ՄՀ