Վարչապետը խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է ընտրությունների անցկացման հարցը

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News 

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:
 
Վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

․

Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը և լսել խմբակցությունների ղեկավարների կարծիքներն ու դիրքորոշումները:

․

--00--ԱՀ