Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Արցախ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանից Արցախ մեկնող մեր հայրենակիցները սահմանային անցակետում վճարում են 7-հազարական դրամներ։ Դա ի՞նչ գումար է՝ հարցրինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին։ «Կորոնավիրուսով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված է այդ գումարը։ Արագ թեստերի՝ ռապիդ թեստի գումարն է, որ գանձվում է»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով, քննարկվում է նաեւ ոչ թե ռապիդ թեստ անցկացնելու հարցը, որի սխալվելու հավանականությունը բավական մեծ է, այլ՝ ՊՇՌ թեստի, որի արժեքն ավելի բարձր է, վստահելիությունը՝ նույնպես։ Խոսնակը չհերքեց՝ ասելով, որ քննարկման փուլում է հարցը․ «Մի բան ակնհայտ է, որ խստացումների միջոցով է հնարավոր կառավարելի պահել իրավիճակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ