Գրավված բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումների ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

հադրութ

Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։ Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:  

«Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։

Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է:

Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300․000 ՀՀ դրամ։

Դիմումը ներկայացնելու համար պետք է մուտք գործել https://dimum.ssa.am/ կայքէջ»,- հայտնում են նախարարությունից:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս