«Հայրենիք»-ի անդամ Բաբկեն Հարությունյանը բերման է ենթարկվել «Արժանապատվության ավտոերթ»-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության ավտոերթից»:

Սոս Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ ավտոերթին մասնակցելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,-տեսանյութին կից գրել է Սոս Հակոբյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս