Կան դեպքեր, երբ ծնողները փորձում են հետ պահել իրենց զավակներին ՊԲ վերադառնալուց. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

1

Ծնողները փորձում են տարբեր ճանապարհներով հետ պահել իրենց զավակներին պաշտպանության բանակ վերադառնալուց, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

- Խմբագրությունում բողոքներ են ստացվել Արցախից արձակուրդ եկած զինծառայողների ծնողներից, որոնք հայտնել են, թե առողջական խնդիրների դեպքում հոսպիտալները հրաժարվում են բուժօգնություն տրամադրել զինծառայողներին։ Պատճառաբանությունը՝ ՊՆ-ից է հրամանը։ Խնդրում ենք պատասխանել՝ կա արդյոք նման հրաման՝ չսպասարկել արձակուրդ եկած զինծառայողներին, եթե այո, ապա ինչի համար։

- Արձակուրդ եկած զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հրաման չի տրվել։

- Տեղեկություններ կան, թե այս հրամանը պայմանավորված է նրանով, որ շատ զինծառայողներ արձակուրդ գալուց հետո փորձում են հետ չվերադառնալ ծառայության։ Նման դեպքեր եղե՞լ են, թե՞՝ ոչ։

- Այո՛, կան բազմակի դեպքեր, երբ զինծառայողների ծնողները փորձում են տարբեր ճանապարհներով հետ պահել իրենց զավակներին պաշտպանության բանակ վերադառնալուց։

- Արցախից վերադարձած զինծառայողները արձակուրդից հետո կրկին վերադառնո՞ւմ են Արցախ, թե՞ շարունակում են ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում։

- Նշված հարցը դեռ կարգավորման փուլում է, քանի որ արձակուրդ եկած զինծառայողները պետք է շարունակեն ծառայությունը պաշտպանության բանակում։

Նյութի աղբյուրը՝ այստեղ:

--00—ԼՄ