Բրյուսելի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

Բրյուսելի մետրոպոլիտենի «Արևմտյան կայարան» հատվածում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնում է RTBF հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:00-ին: Նախնական տվյալներով կան տուժածներ:

RTL Info-ն հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է ուղևորների վրա հարձակված տղամարդուն: Մետրոյում երկու թևերի ուղղությամբ երթևեկությունը կանգնեցվել է:

--00--ԱՀ