Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

․

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջից:

Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ մեր վիրավոր տղաների կարիքները հասկանալու և հնարավորինս շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ լիարժեք և բնականոն կյանք:

Վերջերս Հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տանը բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը շուտով համալրվելու է նոր սարքավորումներով:

Այս ամենն իրականություն է դարձել Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների շնորհիվ:

--00--ԱՀ