Երբեք չեմ ասել նման բան, բայց ես սիրում եմ այս երկիրը՝ թեկուզ լուռ ու աննկատ սիրող բոլորիդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

արփինե

«Ժամը 18։00 լինելու եմ Բաղրամյան փողոցում: Խնդրում եմ գալ հանուն մեր բոլորի փրկության»: Այս մասին ֆեյսբուքում գրել արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

«Մենք՝ իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը:

Նզովյալը այսօր մարդկանց տեռորի ենթարկելով տանում է հրապարակ: Համացանցը ողողված է ավտոբուսների ու վարչական ռեսուրսի մասին ապացույցներով: Միջազգային հանրությանը չես խաբի: Արմեն Սարգսյանին ու Օնիկ Գասպարյանին չես վախեցնի: Էլ ոչ ոքի չես խաբի: Այնտեղ ՀԱԶԱՐԱՎՈՐ մարդիկ են լինելու, ում շուրթերին լինելու է հայհոյանք ու անեծք դեպի հայրենավաճառը: Ուժի ցուցադրության հավաքը տապալվել է: Հազարները լինելու են այնտեղ ու նզովվեն նրան, ով իրենց հանցակից է դարձնում 44-օրյա մեծ մարդասպանության:

Երբեք չեմ ասել նման բան, բայց ես սիրում եմ այս երկիրը սիրող, թեկուզ` լուռ ու աննկատ սիրող բոլորիդ: Եկեք թույլ չտանք ատելության արքան կործանի բոլորիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

--00—ԼՄ