Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ԱԺ արտահերթի օրակարգի շուրջ կարող են հանդիպել Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պնդել է, որ քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով, և որ ՀՀ-ում այլ տարբերակ անհնար է։

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարում էր արտահերթ ընտրությունների մասին, կարելի՞ է ակնկալել, որ խորհրդակցություններ կսկսեն և իշխանությունն ընտրությունների կգնա հուշագրի կնքման միջոցով, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Այո՛, կարող ենք ենթադրել։ Վստահ եմ, որ որոշակի քայլեր կձեռնարկվեն նաև այսօր և վաղը ձեր մատնանշած հայտարարությունն իրականություն դարձնելու համար»։

Մեկ այլ դիտարկմանը, թե եթե, օրինակ, ԲՀԿ-ն չմիանա, ինչպես պնդում է Նաիրա Զոհրաբյանը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Բոլորդ շատ լավ գիտեք, որ այնտեղ ասում է մեկ մարդ»։

Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել է, որ չի բացառում, որ այսօր և վաղը նման խոսակցություն կարող է լինել։ Կարող է հանդիպում կամ այլ ձևաչափ լինի, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան։

--00—ԼՄ