Հերթական առցանց հանդիպումը՝ Հայաստանի և սփյուռքի բժիշկների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

․

Տեղի է ունեցել հերթական առցանց հանդիպումը Հայաստանի և սփյուռքի բժիշկների մասնակցությամբ։ Այս անգամ հանդիպումն ընթացել է «Սուր և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» թեմայով, որը վարել է կլինիկական հոգեբան Արփի Մինասիանը՝ UC Սան Դիեգոյի կենտրոնից։ Վեբինարին մասնակցել է շուրջ 50 մասնագետ։

Հոգեկան առողջության տարբեր ոլորտների վերաբերյալ առցանց վեբինարների շարքը կազմակերպում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ սփյուռքի հոգեկան առողջության մասնագետների և Վիվա ֆոնդի աջակցությամբ։

Վեբինարների նպատակն է վերապատրաստել ՀՀ տարծքում Արցախյան պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների և տեղահանված ընտանիքների հետ աշխատող հոգեբաններին։

--00--ԱՀ