ՀՀ-ն մուտք է գործել բնակչության դեպոպուլյացիայի փուլ. մահերը գերազանցում են ծնունդներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ժողովրդագրություն

Հայաստանը մուտք է գործել բնակչության սեղմված վերարտադրության (դեպոպուլյացիայի) փուլ. 2795 ծնունդ և 3295 մահ (բնական նվազումը` - 500): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան, ժողովրդագրագետ. ԵՊՀ դասախոս Միքայել Մալխասյանը: 

«Ցավալի է, բայց ժողովրդագրական ձմեռն սկսվել է:

Մարտի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի, այդ թվում` ժողովրդագրական իրավիճակի ցուցանիշները 2021 թ. հունվարին։ Ըստ այդմ` ՀՀ-ն, ինչպես ցավով կանխատեսում էի, մուտք է գործել բնակչության սեղմված վերարտադրության (դեպոպուլյացիայի) փուլ. 2795 ծնունդ և 3295 մահ (բնական նվազումը` - 500):

2020 թ. նոյեմբերի կեսերին ՀՀ կառավարությունն առաջիկա 6 ամսվա համար իր գործողությունների ճանապարհային քարտեզ էր հրապարակել, որտեղ 11-րդ կետը շարադրված է հետևյալ կերպ. «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։ Անցել է 4 ամիս` ժամանակահատվածի 2/3-ը, և ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար հստակ միջոցառումներ այս ընթացքում չեն նախանշվել»,- գրել է նա։

--00--ԱԹ