Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է Արշակյանի հետ միջադեպին նախորդած ձայնագրությունը

 

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 20,  24News

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է իր և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցածի ձայնագրություն, որով ապացուցում է, որ ինքը չի հայհոյել նախարարին սրճարանում:

 Ըստ ձայնագրության՝ լրագրողը հարցնում է, թե նախարարն ինչո՞ւ է աշխատանքային ժամին գտնվում սրճարանում, ինչին նախարարը պատասխանում է, որ գիշերներն է աշխատում, լրագրողն էլ նկատում է, որ գոյություն ունի աշխատանքային ժամեր:

«Դրանից հետո ես անջատում եմ հեռախոսը և բարձրանում վերև, այդ ընթացքում Հակոբ Արշակյանը իմ հետևից գոռում է, որ այս օրը ես պետք  է լավ հիշեմ, ես էլ ասում եմ` կհիշեմ: Հետո նա բարձրանում է վերև, հարցնում է որտեղ է Փայլակը և հարձակվում է ինձ վրա: Այդ ընթացքում որևէ հայհոյանք ու վիրավորական խոսք չի եղել»,ասել է Ֆահրադյանը:

--00—ՄՀ