Ենթադրյալ կոռուպցիոներների թաղում կազմակերպեցին, 5000 զոհ տված իշխանությանը կներե՞ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

2018թ-ին այդքան ատելությամբ փողոց դուրս եկածները ենթադրյալ կոռուպցիոներների թաղում կազմակերպեցին, իսկ 5000 զոհ տված ներկա իշխանությանը կարո՞ղ են ներել։ Այստեղ տրամաբանությունը ո՞րն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դերասան Հայկ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությունից ներողություն խնդրելուն։

Դերասանը կարծում է, որ գործող իշխանությունները չպետք է շարունակեն երկրի կառավարումը։ Անթույլատրելի է համարում նրանց հետ ընտրությունների մասնակցելը։

«Անբարոյական քայլ կլինի, եթե իրական ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, մասնակցեն ընտրություններին։ Ընտրությունների մեջ տրամաբանություն չկա։ Իմաստ չունի դրանց մասնակցել, որովհետև իշխանությունը կնկարի այն թիվը, որն ուզում է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյությում։

--0--ԿԿ