Ադրբեջանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1429 դեպք, մահացել է 17 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Վերջին 1 օրում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1429 դեպք, առողջացել է 548-ը, մահացել՝ 17-ը, հայտնում են ադրմեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով նախարարների գրասենյակին կից գործող շտաբի հայտարարությանը։

Ըստ հրապարակման՝ ցայսօր Ադրբեջանում հայտնաբերվել է վարակման ավելի քան 250 հազար դեպք, ապաքինվել է մոտ 234 հազար մարս, մահացել՝ 3421-ը։ Վերջին 24 ժամում կատարվել է 8760 թեստավորում:

--00—ԼՄ