Արշակյանը Իրաքի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է ռազմարդյունաբերությունում գործակցելու հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Իրաքի ՊՆ ղեկավարի հետ քննարկել են ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցելու հնարավորությունները։

«Նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկեցինք Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Հայկական ընկերությունները նախարարության հատուկ ցուցասրահում հնարավորություն ունեցան Իրաքի պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները»,-գրել է նախարարը և կցել տեսանյութ։

--00—ԼՄ