Պատերազմի վտանգը մոտ է․ պաշտոնաթող նախագահների հանդիպումը մտավախություններն ավելի մեծացրեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահներին մեկ սեղանի շուրջ կարող է բերել Արցախի մնացած հատվածի և Սյունիքի շուրջ իրական վտանգը: 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ 

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համարում էի, որ պատերազմն այնքան էլ հավանական չէ։ Հետո եղան ազդակներ, ու անհանգստությունս ավելի մեծացավ։ Պաշտոնաթող նախագահների հադիպումից հետո մտավախություններն է՛լ ավելի մեծացան։ Գրեթե համոզված եմ, որ նրանց մեկ սեղանի շուրջ կարող էր բերել իրական վտանգը»,- ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ նախկին նախագահների հանդիպումը կարող է ոչ մի ազդեցութուն չունենալ կամ հակառակը, սակայն նրանց հանդիպումը վկայում է լուրջ բանի մասին։ 

«Նրանք նախընտրական թոհուբոհի համար չէին հավաքվի»,- կարծում է Էդգար Էլբակյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ