Տեսանյութը արված է Սուարանցում. 1990-ականներին այդտեղ համեմատաբար շատ զոհ ենք տվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՊՆ-ի՝ հակառակորդի մարդուժի և զինտեխնիկայի ոչնչացման տեսանյութից ենթադրում է, որ դա այն վայրն է, որտեղ 1990-ականներին համեմատաբար շատ զոհեր ենք տվել Լաչինի միջանցքի պաշտպանության համար:

«Երեկ ոչնչացված ադրբեջանական ՀՄՄ-ները, 3 ԲՄՊ-2-ը, առնվազն 1 տանկը, բեռնատարները և կենդանի ուժը պատկերող մեր տեսանյութի առավել մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ դա արված է Սուարանց (Սուարասի) գյուղատեղիում՝ մեկն այն մերձճակատային կետերից, որտեղ 1990-ականներին համեմատաբար շատ զոհեր ենք տվել Լաչինի միջանցքի պաշտպանության համար։ Սուարասին Հադրութի և Լաչինի շրջանների հատման վայրում է՝ ուղիղ գծով 13 կմ հեռավորության վրա շրջկենտրոն Բերձորից»,-գրել է նա։

Տեսանյութը՝ ստորև:

--00—ԼՄ