Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են․ Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

աշխարհ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը շրջագայությամբ գտնվում է Կենտրոնական Ասիայում, հայտարարել է, որ Իրանի հարևան երկրները միշտ առաջնահերթություն են եղել իրենց համար։ Այս մասին հայտնում է Mehr-ը:

«Ղազախստանում իմ տարածաշրջանային շրջագայության երրորդ փուլում ես բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ ունեցա նախագահ Տոկաեւի և ԱԳ նախարար Թիլուբերդիի հետ: Մեր երկու երկրները տարածաշրջանային կայունության եւ գլոբալ միջուկային զինաթափման շատ ընդհանուր նպատակներ ունեն»,- նշել է Մուհամեդ Ջավադ Զարիֆը։

--0--ԿԿ