Չոբանյանը պնդում էր, որ Տավուշից հող չի հանձնվի, քանի ինքն է պատասխանատուն. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է Տավուշի նոր մարզպետի նշանակմանը: Նա հիշեցրել է Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությունը «հող չհանձնելու մասին»:

«Տավուշի մարզպետ Նիկոլի քավորին նշանակելու հարցում բոլորը ֆիքսվեցին քավորի պահի վրա։ Իսկ ինձ այլ բան ա հետաքրքիր՝ Հայկ Չոբանյանը պնդում էր, որ Տավուշից հող չի հանձնվի, քանի դեռ ինքն է այդտեղ պատասխանատուն։ Այդ հայտարարությունից օրեր անց, էլ պատասխանատուն ինքը չի լինելու, այլ Նիկոլի մտերիմը», - գրել է նա:

--00--ԱԹ