Գագիկ Ծառուկյանը 100 000 դրամով տուգանվել է որդու հարսանիքի հրավառության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

հասարակական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։

«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,– լրատվամիջոցներին հայտնեց բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նշենք, որ նույն օրը Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը: Հարսանիքն ավարտվել է մոտ կես ժամ տևող հրավառությամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7.00–ը,  հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

--0--ԿԿ