Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում պատահածի մասով վարույթ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:  «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ այս պահի դրությամբ Սյունքի դեպքերի հետ առնչությամբ բերման ենթարկվածներ չկան:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցի շրջանակում ապրիլի 20-ին այցելել է Սյունիքի մարզ։ Ապրիլի 21-ին Սյունիք մարզի որոշ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Փաշինյանից, որ հեռանա մարզից։ Ակցիայի շրջանակում իրավապահների և ցուցարարների միջև հրմշտոց է եղել, քաղաքացիները բարձրացել են նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին, պատռել նրա հագուստը, հայհոյել ու սպառնալիքներ հնչեցրել: 

--00—ԼՄ