Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդեն․ սա չափազանց կարևոր քայլ է․ Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Թանկյան

Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան:

«Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց Ցեղասպանությունն այսօր պատշաճորեն ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը, եւ դրա` նույնը կրկնելու ցանկությունը, ինչպես  նաեւ` հատուցում Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկ ջարդերի ենթարկված  1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար: Այսօր ես շնորհակալություն կասեմ ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,-գրել է Թանկյանը:

--00--ԱՀ