Հոկտեմբերի սկզբին քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիա չէին անում պատերազմի դադարեցման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել։

«Ստիպված եմ կրկին անդրադառնալ Արայիկ Հարությունյան կոչվող դավաճան ոչնչությանը:

Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն դու կրկին լծվեցիր դավաճան վիժվածքին ծախած հողերից, հազարավոր երիտասարդների արյունից մաքրելու սանիտարի գործին:

Հիշի՛ր, որ մեկը լինի, քեզ մաքրի, քանզի նաև քո խղճի վրա են այն հսկայական կորուստները, որ կրեց հայ ժողովուրդը վերջին դավադիր պատերազմի ընթացքում:

Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո:

Երբ Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ, բանակցում էր փոխզիջումային փաթեթի՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքով, դու ծակ-հայրենասիրական ելույթներ էիր ունենում ու հետո գլուխ գովում, որ դեմ ես արտահայտվել:

Հոկտեմբերի սկզբին ոչ մեկ քաղաքական ուժերի հետ լայն կոնսուլտացիաներ չէր անում պատերազմի դադարեցման հետ կապված: Դա ասում եմ որպես այդ պրոցեսի մեկնարկի մասնակից:

Երբ քո կուսակցական պատվիրակությամբ պատերազմից առաջ հյուրընկալվել էիր դավադիր վիժվածքին, և նա փակ հանդիպման ժամանակ քեզ ասաց, որ բանակցություններին ստիպված է իրեն գժի տեղ դնել (բառացի մեջբերում է), վերին բնական բացվածքդ բացել ու լակեյական ժպիտով ու քծնանքով գովում էիր «հմուտ բանակցողի» գեղցի դիվանագիտական հնարքները:

Ա՛յ դավաճան, բա այդ ժամանակ չէիր մտածո՞ւմ, որ ինչ խորը և համապարփակ կղանքի մեջ ենք հայտնվել, որ երկիր ներկայացնող մարդը գերտերությունների մոտ իրեն գժի տեղ է դնում կենսական նշանակության խնդիրներ քննարկելիս:

Ի դեպ, մեծ հարց է այլևս՝ Արցախին ինչի՞ց ավելի շատ վնաս կլինի. քո պաշտոնանկությունի՞ց թե՞ քո պաշտոնավարումից:

Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք»,-գրել է Աշոտյանը: 

--00—ԼՄ