Նախագահը գուցե Սյունիքում էր, որ «չհանձնե՞ն» այն. այս թեմայով շահարկումները շատ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սյունիք բացարձակապես կապված չէր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի՝ նույն ժամանակահատվածում այնտեղ գտնվելու հետ։ Շահարկումներ կան, որ նրանք հատուկ են գնացել, որովհետև ուզում են «հանձնել» Սյունիքը։ Իսկ միգուցե ընդհակառա՞կը՝ գնում են, որ «չհանձնե՞ն» կամ որևէ բան տեղի չունենա՞։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը։

Մելիքյանը նկատել է, որ ժամանակին արցախյան հարցն էր ինչ-որ մարդկանց կողմից ամբողջությամբ մոնոպոլիզացվել։

«Սյունիքի մասով վտանգ կա, քանի դեռ կա տեղեկատվական վակուում, երբ դու հստակ չգիտես՝ ինչ որոշում է կայացվելու։ Այո՛, կարող են լինել հավաստիացումներ, բայց, օրինակ, դեմարկացիայի հետ կապված հարցեր կան՝ ի՞նչ քարտեզներով են արվում, ինչո՞ւ են միայն ի վնաս ՀՀ-ի արվում, որտեղի՞ց եկավ այն միտքը, որ պատերազմի արդյունքը պետք է բյուրեղացնել մեր սահմանների վերաձևակերպումներով։ 

Միշտ պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին։ Եթե դրան պատրաստ լինեինք Արցախի հարցում, վստահ եմ՝ արդյունքներն այլ կլինեին»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ