Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

Ազնավուր

 Շուտով Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Վառնայի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության միջոցով:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը:

«Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Ծրագիրը կիրականացվի ՀԲԸՄ Վառնայի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության միջոցով: Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի»,- գրել է նա:

  --00—ՄՀ