Մեր հայերը պատերազմի մեջ են, դա կկոտրեր քո սիրտը, հայրի՛կ. Սեդա Ազնավուր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

Ազնավուր

Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հոկտեմբերի 1-ը՝ քո հեռանալու ճակատագրական այս օրն ինձ այնքան տխուր է թվում: Այս երկու տարում, հայրիկ, այնքան բան է կատարվել: Ամբողջ աշխարհում տեղի ունեցողը քեզ իսկապես կմտահոգեր: Մեր հայերը պատերազմի մեջ են, դա ևս կկոտրեր քո սիրտը: Դու հույսով կլցվեիր, քանի որ դա քո մեծ ուժն էր: Ես մտածում եմ քո մասին: Մենք կարոտում ենք քեզ»:

Շառլ Ազնավուրը մահացել է երկու տարի առաջ՝ 2018 թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 1-ին:

--00--ԱԹ