Դոլարը, եվրոն, ռուբլին, ֆունտը շարունակում են թանկանալ․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը մայիսի 6-ին կազմել է 521.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.41 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.73 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.72 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  440.84 դրամ, ոսկի՝  29,879.43 դրամ, պլատին՝ 20,470.07 դրամ:

--00—ԼՄ