Դոլարն ու ռուբլին էժանացել են, եվրոն ու ֆունտը՝ թանկացել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը ապրիլի 20-ին կազմել է 521.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 629.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.60 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 729.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.20 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  438.02 դրամ, ոսկի՝  29,774.6 դրամ, պլատին՝ 20,504.12 դրամ:

--00—ԼՄ