ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Մայիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում 39-ամյա Երվանդ Բաբայանը իր վարած ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան« բժշկական կենտրոն։
--00--ԿԿ