ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News
Հունվարի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
--0--ԿԿ