Արվածը մշակութային լավություն չէ, սա «մտածված» վատություն է. արվեստագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Քանդակը, որը պիտի տեղակայվի Ստեփանակերտում ոչ ի ընդհանրական,սիմվոլիկ կապ չունի Հայաստանի և հայ մշակույթի հետ,այն բառի բուն իմաստով հավաքածու է տարբեր կրոնական ծիսատարերի ու խորհրդանիշների ,որոնց ընդհանուր կապը հմայությունն է,չարից պաշտպանումը սիմվոլիկայով և մոգությունը : Մի' արեք,արվածը մշակութային լավություն չէ սա չմտածված միգուցե կամ «մտածված» վատություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արվեստագետ, բանահավաք Վահե Քոթանյանը` անդրադառնալով Ստեփանակերտում տեղադրված հուշարձանին, որը մտահոգություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում:

«Ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ենք ման գալիս,որ մի բուռն էլ չկորցնենք»

հոդված առ տգիտության

Ֆեյսբուքում շրջանառվում է Ստեփանակերտում` «Մենք ենք մեր սարերը»(Դեդո-Բաբոի արձան)հուշարձան կոթողի դիմաց տեղակայված «քանդակը»(նկ.1և 1.1) ,որը արված է իբրև հայկական սիմվոլիկայով: Իրականում ոչ մի աղերս չունի հայկականի հետ բացի դիմերեսի հայկական տառերից ուրիշ ոչինչ չկա :Բանալու ծայրի շրջանակի մեջ վերցված է 9 թևանի աստղ(հատուկ է Բահաիզմի կրոնին)(նկ.2):Հայկական աստղը 8 թևանի է կենտրոնում հիմնականում արվում է հավերժության նշան :Կիրառվել է նաև վեց թևանի աստղը ,որը ընդունված է անվանել «Դավիթի աստղ » անվամբ համարվում է հրեական սիմվոլիկա,սակայն կիրառական հիմքով շատ տեղերում հանդիպում է նաև մեր հայկական մշակույթում ,այն նաև հայկական ծագում ունի սիմվոլիկ տարր է;

Կապը շատերը «քարշ» տվեցին դեպի Արցախի `Հասան -Ջալալյան հայկական իշխանական տան հիմքեր սակայն անժխտելի է որ Հասան -Ջալալյանների տոհմական զինանշանի վրա վեց թևանի աստղ է ,որը կրկնվում է նաև Ջալալ Ա-ի (Հասան-Ջալալ) տապանաքարի վրա :Տապանաքարը գտնվում է Գանձասարի վանական համալիրում որում նույնպես վեց թևանի աստղ է կենտրոնում հավերժության նշան (նկ.3):Անցնենք հաջորդ սիմվոլիկային ,որը բազմազգ խորհրդանիշ է համարվում :Համաշխարհային սիմվոլիկայի աշխարհում հայտնի է ,որպես «Ֆատիմի ձեռք »կամ «Խամսա-Համսա »անվամբ ,բայց իհարկե այս անգամ սիմվոլիկայի բազմազգության մեջ չի մտնում Հայաստանը և հայկական սիմվոլիզմը,բացակայում է այս նշանը հայկական մշակույթում:

Իսլամում`«Ֆատիմի ձեռք»-ի (նկ.4)խորհուրդն է,Հրեաների մոտ`Մովսեսի քրոջ`Մարիամի ձեռքն է,Հինդուիզմում `որպես հաջողության նշան է,Եգիպտոսում `Խամեշի (Խամսայի) ձեռքն է,բուդդիստների մոտ`աստվածուհի Տարոյի ձեռքն է :Բոլոր վեր թվարկված երկրներում և կրոններում ունի չարին վանելու ,չարից պաշտպանելու խորհուրդ,կենտրոնում տեղակայված «աչքը» «աչքով տալու» սնոտիապշտական ծիսատարի նախահիմք է`հայտնի հավի աչք,Նազար և անգամ Սատանայի աչք անուններով ,մասոնական միջավայրում որպես ամենատես աչք`Հորուսի աչքը:

Հերքեցի նաև այս սիմվոլիկայի հայկական ծագումը: Հիմա անցնենք «ՀՈւՌՈւԹ » (նկ.5)բառին :Հուռութ բառի առաջին ասոցիացիան Շամիրամի հուռութներն է ,որը կախարդական հմայիլ ուլունքաշար էր: Ստորև ներկայացնում եմ հուռութ բառի բացատրությունը ըստ բառարանի `Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։ 1 հմայություն, հմայանք, կախարդություն

1. (սնոտ․) հմայությամբ չար աչքից՝ փորձանքից և այլնից պահպանող իր, որ մարդիկ կրում էին իրենց վրա, հմայակ, համայիլ

1 տե՛ս հմայություն, կախարդություն

2. տե՛ս հմայիլ, հմայակ:Քանդակի հետևում գրված է «Արցախի բանալին » գրություն `չգիտեմ ինչու՞,ո՞ր սիմվոլով և ի՞նչ խորհրդի համար:Ընդհանրացնեմ խոսքս տալով եզրակացություն ` Քանդակը, որը պիտի տեղակայվի Ստեփանակերտում ոչ ի ընդհանրական,սիմվոլիկ կապ չունի Հայաստանի և հայ մշակույթի հետ,այն բառի բուն իմաստով հավաքածու է տարբեր կրոնական ծիսատարերի ու խորհրդանիշների ,որոնց ընդհանուր կապը հմայությունն է,չարից պաշտպանումը սիմվոլիկայով և մոգությունը :Մի' արեք,արվածը մշակութային լավություն չէ սա չմտածված միգուցե կամ «մտածված» վատություն է :Եղեք պրպտող և ուսումնասիրեք թե ինչ եք անում»,- գրել է նա :

--00--ԱՀ